Էլեկտրոնային սարքավորումների հավաքորդ
Հայտարարության վերջնաժամկետ: 17.10.2022
Դրույք: Ամբողջ դրույք
Վայր: Երևան
Աշխատավարձ: 100 000 – 150 000 (պարտադիր գրանցում)
Տարիքը: 22-50
Աշխատանքային գրաֆիկ՝ երկ-ուրբաթ, ժամը՝ 10։00-19։00։
Մեր հասցեն է՝ ք․ Երևան, Ազատության 24/15, Բիզնես Պլազա
HELTUN-ը Հայաստանում հիմնադրված Հայ-Ամերիկյան բարձր տեխնոլոգիաների ոլորտում սարքավորումներ արտադրող ընկերություն է, որը մասնավորապես մասնագիտացած է խելացի տների լուծումների վրա: Մենք մշակում ենք մեր իսկ խելացի տներ և ինտերնետային սարքերը որոնք ներկայացված են 24-ից ավել երկրներում: Ընկերությունը հիմնված է ամբիցիոզ, փորձառու և աշխատասեր սարքավորումներ և ծրագրային ապահովում մշակող ինժեներների թիմի, ներդրողների և բիզնեսի զարգացման հմուտ մասնագետների շուրջ:
Աշխատանքի նկարագիր
Մենք փնտրում ենք հմուտ և աշխատասեր անձանց էլեկտրոնային սարքավորումների հավաքման աշխատանքներ իրականացնելու համար:
Աշխատանքային պարտավորություններ
-
Իրականացել էլեկտրոնային սարքավորումների որակյալ հավաքում ներառյալ՝ կաղապարների հավաքում (սոսնձում), դետալների զոդում, տպատախտակների (печатная плата) հավաքում կաղապարների մեջ և այլն:
Պահանջվող հմտություններ
-
Մանր դետալների հետ աշխատանքի հմտություն
-
Ուշադրություն մանրուքների նկատմամբ
-
Պատասխանատվության բարձր զգացում
-
Թիմում աշխատելու ունակություն
-
Սթրեսի նկատմամբ կայունություն
-
Սովորելու ունակություն և պատրաստակամություն
-
Միանման աշխատանք կատարելու հմտություն
Ցանկալի բայց ոչ պարտադիր հմտություններ և փորձ
-
Էլեկտրոնային սարքավորումների արտադրության ոլորտում աշխատանքային փորձ
-
Տպատախտակների հավաքման (դետալների զոդման) փորձ
-
Հոսքագծային եղանակով սարքավորումների արտադրության ոլորտում փորձ
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված հավակնորդները կարող են ուղարկել իրենց CV-ն hr@heltun.com էլէկտրոնային հասցեով, վերնագրում նշելով հաստիքի անվանումը: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի և թեստավորման: